Categories: News

World Summit Awards-ը ընդունում է հայտեր

World Summit Awards-ը (WSA) հայտարարել է հայտերի ընդունման մասին։ Հայտերը կարող են իրենցից ներկայացնել ամեն տեսակի թվային կոնտենտ, որը ներկայացված կլինի որպես հավելված, կայք, SMS-ների վրա հիմնված պրոդուկտ, հեռախոսի կամ օնլայն խաղ և ինտերակտիվ այլ պրոդուկտներ։ Որևէ սահմանափակումներ, կապված հարթակի ընտրության հետ, չկան։

Նշենք, որ WSA-ին մասնակցելու համար պետք է առաջադրված լինել ազգային փորձագետի կողմից: Բաց գրանցում չկա: EIF-ը պատասխանատու է Հայաստանից մասնակցող հայտերի ընտրության եւ առաջադրման համար: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 11 21-97-97)  կամ գրեք (info@eif.am) EIF-ի գրասենյակ:

Հայտերը ընդունվում են մինչև հուլիսի 25-ը։ Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել EIF-ի պաշտոնական կայքը։

Share