Categories: News

EIF-ը, VTC-ն և Լոռու մարզպետարանը հեռավար դասընթաց անցկացրեցին դպրոցականների համար

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում շարունակվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպվող հեռավար դասընթացների իրականացումը։

Հեռավար դասերի թեման ընտրվում է տվյալ դպրոցի Ինֆորմատիկա առարկայի ուսուցչի հետ միասին, և նպատակ է հետապնդում օգնել երեխաներին ամրապնդել իրենց գիտելիքները ՏՏ ոլորտում, նրանց ծանոթացնել ոլորտի իրենց համար հասանելի գործիքակազմին, դրանց կիրառություններին։

Այս անգամ դասընթացի թեման օպերացիոն համակարգերի տեղակայումն էր, որի ընթացքում աշակերտները ծանոթացան օպերացիոն համակարգերի տեղակայման նախապայմաններին, տեղակայման ընթացքում առաջացող խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։

Share