Categories: News

Teach For Armenia-ն մեկնարկել է «COVID-19 և թվային մեկուսացում» դրամահավաքային արշավը

Անցյալ շաբաթ Teach For Armenia-ն մեկնարկեց «COVID-19 և թվային մեկուսացում» դրամահավաքային արշավը, որը ծառայելու է բոլոր այն աշակերտներին, որոնք իրենց առցանց ուսուցման համար ունեն թվային սարքերի կարիք՝ օգնելու իրենց հաղթահարել անորոշ ապագայի մարտահրավերները:

«Մեր աշակերտները արդեն բախվել էին կրթական համակարգի խորն անհավասարություններին դեռ մինչ համաճարակը: Համաշխարհային ճգնաժամը շարունակվելու պարագայում մեր աշակերտներն ավելի քան երբևէ ունեն մեր օգնության կարիքը: Մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը և ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի մեր համայնքները չունենան ոչ մի բացթողում:

Անկախ նրանից, դուք տարիներ շարունակ աջակցում եք մեզ, թե նոր եք իմանում մեր գործունեության մասին, այսօր մենք ունենք ձեր աջակցության կարիքը: Նվիրաբերելով այս նախաձեռնությանը կամ այն տարածելով` դուք դառնում եք այս փոփոխությունների իրագործման կարևոր մի մաս, որը կկամրջի թվային անջրպետը Հայաստանում և Արցախում»,- նշում են Teach For Armenia-ում:

Ինչպե՞ս կարելի է օգնել: Դուք կարող եք անցնել հետևյալ հղումով և նվիրաբերել որևիցե գումար։ Այդպիսով դուք

– կաջակցեք մեկ աշակերտին = $200/1 սարք,

– կաջակցեք մեկ դասարանին = $1,000/1 դասարան,

– կաջակցեք մեկ դպրողին = $5,000/1 դպրոց։

Share