Categories: News

Տեղի կունենա ImpactAIM ANAU AgriTech Accelerator-ի տեղեկատվական հանդիպումը

Մայիսի 20-ին՝ ժամը 18:00-ին տեղի կունենա ImpactAIM ANAU AgriTech Accelerator-ի տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպմանը կարելի է միանալ առցանց ֆեյսբուքի ուղիղ եթերում։ Այսպիսով, դուք հնարավորություն կունենաք իմանալ ծրագրի բոլոր մանրամասները՝

– առավելությունները,

– մարտահրավերները,

– ֆինանսական հասանելիությունը,

– դիմելու ընթացակարգը։

Քննարկման լեզուն՝ հայերեն, անգլերեն։

Ծրագրի մարտահրավերներին մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել այստեղ։

Իսկ ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 24-ը։

Հիշեցնենք, որ ՄԱԶԾ ImpactAIM ANAU AgriTech ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի, Nation in Action հարթակի հետ՝ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Share