Categories: News

EIF-ը, VTC-ն և Լոռու մարզպետարանը հեռավար դասընթաց անցկացրեցին դպրոցականների համար

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում շարունակվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության հետ համատեղ կազմակերպվող հեռավար դասընթացների իրականացումը։

Հեռավար դասերի թեման ընտրվում է տվյալ դպրոցի Ինֆորմատիկա առարկայի ուսուցչի հետ միասին, և նպատակ է հետապնդում օգնել երեխաներին ամրապնդել իրենց գիտելիքները ՏՏ ոլորտում, նրանց ծանոթացնել ոլորտի իրենց համար հասանելի գործիքակազմին, դրանց կիրառություններին։

Այս անգամ դասընթացի թեման ծրագրավորման լեզուներն էին, որի ընթացքում աշակերտները ծանոթացան ամենաշատ կիրառություն ունեցող ծրագրավորման լեզուներին, նրանց ընձեռած հնարավորություններին, կիրառություններին և շուկայում առկա պահանջարկին։

Share