Categories: News

Dowork.ai-ը Product Hunt հարթակում է

Այսօր Dowok.ai-ը գործարկվել է տեխնոլոգիական նոր արտադրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում։

Dowork.ai-ը նախատեսված է ծրագրային ապահովման մշակման ժամանակը և արժեքը (software time and cost estimation) հաշվարկելու համար։ Համակարգն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

Dowork.ai-ի հիմնադիր Մուշեղ Գևորգյանը նշել է, որ ըստ Gartner հետազոտական ընկերության՝ նախագծերի 30%-ը ձախողվում է, և դրա հիմնական պատճառներից մեկը սկզբնական սխալ հաշվարկն է։

«Վերջին 15 տարիներին աշխատելով ծրագրային ապահովումների մշակման ոլորտում՝ միշտ առնչվել եմ այս խնդրին։ Չգտնելով լուծում՝ որոշեցի ինքս ստեղծել հարթակ ու լուծել խնդիրը»,- նշել է Մուշեղ Գևորգյանը։

Dowork.ai-ը Հայաստանի ստարտափ ակադեմիայի հինգերորդ շրջափուլի շրջանավարտներից է։

Նշենք, որ ներկա պահին Dowork.ai-ը Product Hunt պլատֆորմի #1 Product of the Day-ն է։ Միջազգային հարթակում Dowork.ai-ին կարելի է աջակցել՝ քվեարկելով նրա օգտին հետևյալ հղմամբ:

Share