Categories: News

QA դասընթացի տեղեկատվական հանդիպում

Մայիսի 26-ին 19։00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում (Microsoft Innovation Center Armenia) կանցկացնի QA դասընթացի տեղեկատվական հանդիպումը։

Որակի ապահովման (QA) մասնագետների պահանջարկը գնալով մեծանում է։ Ցանկացած ՏՏ ընկերություն ունի որակի ապահովման մասնագետի հաստիք կամ նույնիսկ մի ամբողջ բաժին։

Տեղեկատվական դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը․

– Ի՞նչ է անում որակի ապահովման մասնագետը,

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մասնագետ դառնալու համար,

– Ի՞նչ ենք սովորել դասընթացի ժամանակ

– Ինչպե՞ս արդյունավետ սովորել օնլայն,

– Ի՞նչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում։

Գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով։

Share