Categories: News

Մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի 8-րդ փուլը

Հարգելի գործընկեր, ուրախ ենք տեղեկացնել, որ ս․ թ․ հունիսի 9-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեկնարկեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի 8-րդ փուլը՝ ImpactAIM ANAU AgriTech Accelerator vol. 2-ը։

Միջոռման ընթացքում տեղի ունեցավ «Առաջադեմ տեխնոլոգիաների ազդեցությունը գյուղատնտեսության վրա» խորագրով պանելային քննարկում, որտեղ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, FAST հիմանդրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, ՄԱԶԾ Սինգապուրի գրասենյակի ավագ վերլուծաբան Արմեն Հարությունյանը, և Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին միջոցառման 100-ից ավելի մասնակիցներին ներկայացրին ինչպես նորարարական տեխնոլոգիաները կարող են օգնել հաղթահարել գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերները, և արդեն իսկ գոյություն ունեցող լուծումները։

AgriTech ծրագրի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ուղղվածությամբ այն ստարտափ թիմերին և սկսնակ ձեռներեցներին, ովքեր առաջարկում են նորարարական լուծումներ Հայաստանում և աշխարհում գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար։ ImpactAIM ANAU AgriTech Accelerator vol. 2-ը ստացել է ավելի քան 150 դիմում հայտեր, որոնից 50 անհատ ձեռներեցներ և 15 ստարտափ թիմեր ընդգրկվել են աքսելերացիոն ծրագրում։ COVID-19-ի մարտահրավերների շրջանակներում նորարարական գաղափարներ առաջարկող անհատներին ու թիմերին տրվել է առաջնահերթություն։

AgriTech ծրագիրն ապահովում է անհրաժեշտ բիզնես և տեխնոլոգիական գիտելիքներ, ոլորտային փորձառություն, բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ կապեր և ֆինանսավորում ստարտափ հիմնելու կամ գործող ստարտափի գործունեության շրջանակն ընդլայնելու համար։ Ծրագրի ընթացքում ցուցաբերվելու է անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցի կարիքներին համապատասխան։ Հիմնական ծրագրի տևողությունը 3 ամիս է, այն կանցկացվի առցանց՝ երեք փուլով։

Ֆինանսավորման հասանելիությունը ծրագրի բաղկացուցիչ մասն է: Խոստումնալից ստարտափների հետագա զարգացումը խթանելու համար ծրագիրը համագործակցում է նաև ADB Ventures-ի ու Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների (STAN) ցանցի հետ։ Ծրագրի շրջանակներում ստարտափերի հետագա զարգացման հեռանկարները նախատեսում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Cultivate ծրագրի համագորակցության շրջանակներում խոստումնալից ստարտափների մասնակցությունը Cultivate միջազգային ծրագրին։

AIM ANAU AgriTech ծրագիրրը հանդիսանում է 2019 թ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկած ANAU AgTech ինկուբատորի հաջորդ փուլը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորի կողմից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի, Nation in Action հարթակի հետ համատեղ և Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Share