Categories: News

Մեկնարկում է "Web for Teens" ծրագրավորման օնլայն դասընթացը

AITC/EIF կենտրոնը կրկին անգամ մեկնարկում է երկար սպասված “Web for Teens” ծրագրավորման օնլայն դասընթացը՝ նախատեսված դեռահասների համար։

Ունենալով երեխաների հետ աշխատելու ավելի քան 7 տարվա փորձ՝ կենտրոնը մշակել է հատուկ ծրագիր՝ իրենց օգտակար ու արդյունավետ արձակուրդներն ապահովելու համար։ Ինտենսիվ այս կուրսը կօգնի տիրապետել վեբ ծրագրավորման ամենահայտնի և պահանջված լեզուներից մեկին՝ JavaScript-ին: ITeens դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է նաև Soft դասընթացներ, ինչպիսին են Technical English, Idea Generation, Business Skills, Presentation Skills։

Դասընթացը նախատեսված է 2 տարիքային խմբերի` 10-12 և 13-17 տարեկանների համար։

Այն կմեկնարկի հունիսի 18-ին։

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share