Categories: News

«Ծրագրավորման հիմունքներ C++» անվճար դասընթացը ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Հայ-Ռուսական համալսարանը իրականացնում են ամենամասշտաբային կրթական ծրագիրը՝ անվճար երկամսյա առցանց դասընթաց ՝ «Ծրագրավորման հիմունքներ C++», նախատեսված 2000 մասնակցի համար։

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

Պայմաններին ծանոթանալու և դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share