Categories: News

Մեկնարկում է "UI/UX Դիզայն" թեմայով դասընթացը

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) և «Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը» հայտարարում են “UI/UX Դիզայն” թեմայով նոր դասընթացի մեկնարկը:

Ծրագիրը հիմնականում նախատեսված է գրաֆիկ դիզայներների և ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքները օգտատիրոջ ինտերֆեյսի դիզայնի ասպարեզում: 

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Դասընթացի մասին ավելին իմանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 / 93 / 099 556810:

Share