Categories: News

Sevan Startup Summit 2020-ը չի կայանա նախանշված ժամկետում

«Սիրելի ընկերներ, դեռևս մարտ ամսին, երբ ողջ աշխարհը նոր էր ներքաշվել այս համաճարակային աղետի մեջ, արդեն իսկ պարզ էր, որ այս տարի Sevan Startup Summit-ի կազմակերպման հարցում բախվելու ենք լուրջ խնդիրների։ Այնուամենայնիվ, կազմակերպչական աշխատանքները չդադարեցրինք՝ հույս ունենալով, որ մինչև ամառ իրավիճակը կկայունանա։

Այս պահին վարակի տարածման տեմպերը մեր երկրում դեռևս աճում են, իսկ միջոցառումը իր ձևաչափով չի համապատասխանում այս ժամանակահատվածում մարդկային շփումների ճիշտ և անվտանգ կազմակերպմանը։ Կարևորելով մեր թիմակիցների, գործընկերների, ստարտափ համայնքի բոլոր ներկայացուցիչների առողջությունը՝ որոշում կայացրինք, որ Sevan Startup Summit 2020-ը չի կայանա նախանշված ժամկետում և նախապես հայտարարված իր ստանդարտ ձևաչափով։

Խորապես շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ մինչև վերջ հավատացին, որ SSS2020-ը կկայանա։ Հուսով ենք՝ գոնե մինչև ամառվա վերջ վարակի տարածման տեմպերը կնվազեն, և հնարավորություն կունենանք ինչ-որ ձևաչափով անվտանգ հավաքվել սամմիթի տարածքում և այդ կերպ իրականացնել SSS2020-ը։ Այս պահին մենք աշխատում ենք մի քանի նոր ծրագրի ուղղությամբ, որոնց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ

Սամմիթի այցելության տոմսերի գումարն ամբողջությամբ հետ կվերադարձվի գնորդներին։ Հայցում ենք բոլորի ներողամտությունը»:

Share