Categories: News

«Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը ընդունում է հայտեր

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)`Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ, իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում ՄՖԿ-ն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով մեկնարկում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»` ծրագիրը, որը կխթանի կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում:

Ծրագրում ընդգրկված մենթորների և կրթական ծրագրերի շնորհիվ կին մասնակիցները հնարավորություն կունենան.

– Բացահայտելու և կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը,

– Հաղթահարելու բիզնես սկսելու և այն զարգացնելու վախերը,

– Կառավարելու ռիսկերը բարդ պայմաններում,

– Տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։

Հարցերի դեպքում կարող եք գրել info@eif.am էլ․ հասցեին կամ զանգահարել՝ +374 41 12-14-80 հեռախոսահամարով:

Դիմումների վերջաժամկետը՝ հուլիսի 20-ն է, ժ․ 23։59 (Երևանի ժամանակով):

Մանրամասնարին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share