Categories: News

Տեղի կունենա "Հյուսվածքային ինժեներիայի գործնական դասընթացի" տեղեկատվական հանդիպումը

Հուլիսի 14-ին, 20։00 տեղի կունենա “Հյուսվածքային ինժեներիայի գործնական դասընթացի” տեղեկատվական օրը, որը տեղի կունենա օնլայն, Zoom հարթակի միջոցով։

Կուրսը տևելու է 2 կիսամյակ, սկսվելով սեպտեմբերի 15-ին։

Տեղեկատվական օրվա ընթացքում համառոտ կներկայացվի կուրսի ծրագիրը, ինպես նաև կազմակերպիչները կպատասխանեն բոլոր հարցերին, գրանցման, կուրսի իրականացման և այլնի մասին։

Աշխատանքային լեզուն հայերենն է։

Տեղեկատվական օրվան մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։

Գրանցումից հետո բոլոր մասնակիցները էլեկտրոնային նամակով կստանան Zoom հրավերքը։

Հիմնական կուրսի մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ հետևյալ հղումով։

Share