Categories: News

Տեղի կունենա «Ստեղծարար ժողովրդավարություն» թեմայով դասախոսությունը

Հուլիսի 21-ին 19։00-ին տեղի կունենա «Ստեղծարար ժողովրդավարություն» թեմայով առցանց դասախոսությունը։ Այն կազմակերպում է Beeline Startup Incubator-ը։

Դասախոսությունը կվարի PicsArt-ի կորպորատիվ գործառույթների ղեկավար Մադլեն Մինասյանը։ Նա կպատմի վիզուալ storytelling-ի կարևորության և արժեքի մասին, և կկիսվի տարատեսակ օրինակներով, թե ինչպես է ստեղծարարությունը բոլորի համար դարձել ավելի հասանելի։

Դասախոսության շնորհիվ բոլոր մասնակիցները կկարողանան ծանոթանալ PicsArt-ի և նրա համայնքի միլիոնավոր օգտատերերի կողմից ստեղծված ժամանակակից վիզուալ տենդենցներին: Միանալ կարող եք հետևյալ հղումով։

Share