Categories: News

Որո՞նք են PicsArt ակադեմիայի դասընթացները և ո՞րն է նպատակը․ տեսանյութ

Այսօրվա մեր նոր իրականությունում հեռավար որակյալ ուսուցման հասանելիությունը դառնում է ավելի արժեքավոր: Այս իսկ պատճառով, PicsArt ընկերության նոր կրթական հաստատությունը՝ PicsArt ակադեմիան, կարեւոր նախաձեռնություն է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։

PicsArt ակադեմիան օնլայն եւ օֆլայն անվճար դասընթացներ է անցկացնում տեխնոլոգիական ոլորտում կրթության հնարավորություն փնտրողների համար։ Ընկերությունն ակադեմիայի ստեղծման հիմքում դրել է ժամանակակից եւ մեծ պահանջարկ ունեցող գիտելիքի փոխանցման կարիքն ու արդյունավետ դասավանդման տարիների իր փորձը։

Մայիս ամսվա սկզբից PicsArt ակադեմիան օնլայն հարթակում մեկնարկել է C++, իսկ ավելի ուշ նաեւ JavaScript ծրագրավորման լեզվի անվճար եւ առաջին դասընթացները, որոնց շնորհիվ մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ սովորել են տեղի եւ միջազգային շուկայում պահանջարկ վայելող ծրագրավորման լեզուները` ձեռք բերելով նաեւ մասնագիտական շրջանակ ու աշխատանքի լայն հնարավորություններ:

PicsArt Academy-ի դասերն արդեն մեկնարկել են, իսկ ակադեմիայի նպատակի ու դասընթացների մասին առավել մանրամասն տեղեկանալու համար կարող եք դիտել այս տեսահոլովակը:

Share