Categories: News

«Հայկական վիրտուալ կամուրջ»-ը Հայաստանը կկապի աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ

Երեկ տեղի ունեցավ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մեկնարկի հեռավար միջոցառումը: Բացմանը խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորությունը՝ Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը:

«Պիտի նախ առաջ բերենք ընկերություններ, որոնք ծրագրել են հիմնել ընկերություններ կամ այդ ճանապարհին են, երկրորդը՝ այն ձեռներեցներն են, որոնք արդեն ունեն հաստատված ընկերություններ, որոնց մենք պետք է օժանդակենք միջազգային շուկա մտնել», – ասում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը։

Իսկ աշխարհի հեղինակավոր հայ տեխնոդեմքերը պատրաստ են «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի միջոցով կամրջել իրենց փորձը հայաստանյան գաղափարի հետ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն նկատում է՝ իրենց պայմանավորվածություններ են ձեռք բերել այլ երկրների պաշտոնակիցների հետ, որոնց միջոցով հնարավորություն կտան հայ ձեռներեցներին իրենց տեխնոմտքի արդյունքը պրոդուկտի տեսքով ներկայացնել այդ երկրների շուկայում, իրականացնել համատեղ ծրագրեր։

 

Share