Categories: News

Տեղեկատվական հանդիպում՝ պետական համաֆինանսավորմամբ C# ծրագրավորման դասընթացներին ընդառաջ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն առաջարկում է օգտվել բացառիկ հնարավորությունից և ծրագրավորում սովորել համավճարով։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Այսօր, 19։00-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում, որի շրջանակում կքննարկվեն.

  • ծրագրավորման ո՞ր լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,
  • ինչո՞ւ սկսել հենց C#-ից,
  • ինչպե՞ս արդյունավետ սովորել օնլայն,
  • ի՞նչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,                                                                 
  • վճարի որքա՞ն մասը կարող է վճարել պետությունը։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտն ու մասնակցել տեղեկատվական հանդիպմանը։

Share