Categories: News

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը սկսում է Web ծրագրավորման դասընթաց

Այն ամենն ինչ դուք տեսնում եք կայքում` HTML, CSS և JavaScript-ի արդյունքն է: Հիմնական լեզուների իմացությամբ՝ դուք կկարողանաք պատրաստել վեբկայք:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը կազմակերպում է դասընթաց, որի հիմնական նպատակն է տալ այնպիսի հմտություններ ու գիտելիքներ, որոնց միջոցով մասնակիցները կկարողանան ստեղծել իրենց առաջին վեբկայքը։ Դասընթացը հնարավորություն կտա յուրացնել ժամանակակից  JavaScript ծրագրավորման լեզվի շարահյուսությունը: Դասընթացում  ընդգրկված է AJAX տեխնոլոգիան, ինչպես նաև JQuery գրադարանը, որոնք ինտերակտիվ են դարձնում Web կայքը:

Դասընթացը մեկնարկելու է օգոստոսի 11-ին, 19։00-ին՝ Հայկ Աբելյանի դասախոսությամբ։ 

Դասընթացի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։

Share