Categories: News

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կանայք «Forbes»-ում

«Forbes»-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական և ստարտափ էկոհամակարգի կանանց։

Ըստ հրապարակման՝ դեպի ծով մուտք չունեցող Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը 2018-ին հասել է 250 մլն դոլարի։ Ի դեպ, Հայաստանի տեխնոլորտը տարեկան երկնիշ աճ է գրանցում։ Այստեղ ընդգրկված են 20 հազար աշխատակից՝ 30 տոկոսն իգական սեռի։

«Տեխնոլոգիաները նոր մշակույթ են Հայաստանում», – ասում է  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագծերի կառավարիչ Ամալյա Եղոյանը։ Ի դեպ, ՁԻՀ-ում աշխատակիցների 70 տոկոսը կանայք են։ 

Այնուհետև հոդվածում ներկայացված են այն ընկերությունները, որտեղ կանայք վճռորոշ ու պատասխանատու դեր ունի։

Նյութի բովանդակությանն ամբողջությամբ ծանոթացեք այստեղ։

 

Share