Categories: News

Տեղեկատվական հանդիպում՝ պետական համաֆինանսավորմամբ «Web (HTML/CSS)» միջին մակարդակի դասընթացին ընդառաջ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն առաջարկում է օգտվել բացառիկ հնարավորությունից և ծրագրավորում սովորել համավճարով։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Այսօր, 19։00-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում միջին մակարդակի «Web (HTML/CSS)» դասընթացի դիմորդների հետ, որի շրջանակում կքննարկվեն.

  • Ինչ գիտելիքներ են անհրաժեշտ միջին մակարդակին մասնակցելու համար,
  • ինչպ՞ս արդյունավետ սովորել օնլայն,
  • ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,                                                                 
  • վճարի որքան մասը կարող է վճարել պետությունը։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտն ու մասնակցել տեղեկատվական հանդիպմանը։

Share