Categories: News

Ընկերության ներքին մշակույթի կարևորությունը PicsArt-ի օրինակով. քննարկումը կկայանա օգոստոսի 14-ին

Ներքին կամ կորպորատիվ մշակույթի ձևավորումը, աշխատակիցների հաղորդակցվելու հմտությունները կարևոր խնդիրներ են, որոնց հետ բախվում են կազմակերպությունները։

Armenian Marketing Club-ի հերթական լայվ քննարկումը կլինի այս թեմայով՝ «Սեղանի թենիսից՝ վերապատրաստման ծրագրեր․ Ընկերության ներքին մշակույթի կարևորությունը PicsArt Armenia-ի օրինակով» խորագրի ներքո: Ինչպես հաղթահարել այս փորձությունները, ինչու է կարևոր այս խնդիրների վրա ուշադրություն դարձնելը և ինչպես է դրանք հաղթահարել PicsArt-ը։

Առցանց քննարկումը տեղի կունենա այս ուրբաթ օրը՝ օգոստոսի 14-ին` ժամը 19:00-ին:

Քննարկման մասնակիցներն են Armenian Marketing Club-ի մենեջերների խորհրդի անդամ, 2do-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ու PicsArt- ի կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցության բաժնի ղեկավար Նազելի Պետրոսյանը:

Share