News

«Բաց դռների օր» ձեռներեց կանանց համար՝ տեխնոլոգիաները ոչ տեխնոլոգիական ոլորտում կիրառելու ծրագրի շրջանակում

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում` տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում օգոստոսի 25-ին և 26-ին ISTC-ում (Երևան), GTC-ում (Գյումրի) և VTC-ում (Վանաձոր) հայտարարվում է «Բաց դռների օր»՝ Բութքեմփում ընդգրկված մասնակիցների և թիմերի համար, որի ընթացքում այցելուների համար կկազմակերպվեն շրջայցեր կենտրոնների տարածքով և կներկայացվի դրանց գործունեությունը ։

Միաժամանակ, մասնակիցները հնարավորություն կունենան կենտրոնների բիզնես մենեջերների կողմից ստանալու լրացուցիչ խորհրդատվություն՝ իրենց նախագծերն առավել գրավիչ ներկայացնելու ուղղությամբ։

Share