News

Ամերիկյան ToughBuilt Industries Inc. ընկերությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում դուստր-ընկերություն է հիմնում

Ամերիկյան առաջատար ToughBuilt Industries Inc. ընկերությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հիմնում է TOUGHBUILT INDUSTRIES ARMENIA LLC դուստր-ընկերությունը։

Նորաստեղծ մասնաճյուղն այժմ աշխատանքի է հրավիրում ինժեներ-մեխանիկների, որոնք կմիանան գիտահետազոտական թիմին՝ իրականացնելու ընկերության արտադրական նոր նախագծեր, կատարելու գիտահետազոտական աշխատանք, կզբաղվեն պրոդուկտների տեխնիկական փաստաթղթավորմամբ։

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի նպատակն է քաղաքը դարձնել բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն՝ ստեղծելով ծառայությունների և հնարավորությունների զարգացող էկոհամակարգ, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և կազմակերպություններին նորարարական բիզնես գաղափարներ իրականացնել։

Share