News

Մարիամ Թորոսյանը ձեռներեց կանանց համար կվարի ներկայացման արվեստի դասընթաց

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի բուքթեմփի վերջին դասընթացի մենթորներից է Մարիամ Թորոսյանը, ով կվարի ներկայացման արվեստի վերաբերյալ դասընթաց:

Մարիամը Impact Innovations Institute-ի տնօրենն ու համահիմնադիրն է, որի գործունեությունն ուղղված է նորարարության և տեխնոլոգիաների միջոցով սոցիալական խնդիրների լուծումներին:

Հիշեցնենք՝ ծրագրի շրջանակում օգոստոսի 25-ին և 26-ին ISTC-ում (Երևան), GTC-ում (Գյումրի) և VTC-ում (Վանաձոր) հայտարարված է «Բաց դռների օր»։

Share