News

Հակոբ Արշակյան. Հայաստանը կարող է հայտնվել շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խմբում

ՄԱԿ-ի կողմից էլեկտրոնային կռավարման զարգացման հետազոտության մասնագետների կանխատեսմամբ՝ Հայաստանը շուտով կհայտնվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների շարքում:

«Հետազոտության արդյունքերով Հայաստանն ընդգրկվել է մարդկային կապիտալի զարգացման աճի առաջանցիկ տեմպով պետությունների ցանկում: Հետազոտության հեղինակների կանխատեսմամբ, Հայաստանը շուտով կփոխի իր խումբը և բարձր թվայնացվածներից կտեղափոխվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների խումբ»,- ասում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշում է, որ նույն հետազոտության արդյունքներով Հայաստանը 2020 թվականին 2018թ. նկատմամբ բարելավել է իր դիրքերը 19 կետով և գրանցել ամենամեծ առաջընթացներից մեկն ասիական տարածաշրջանում` 87-րդ տեղից բարելավելով իր դիրքը մինչև 68-րդ տեղը:

Արշակյանի խոսքով՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության թվայնացման 2020-2025թթ. ռազմավարության նախագիծը: Սահմանվել են թվային օրակարգի առաջնահերթ զարգացման ուղղությունները: Ընթացիկ փուլում են թվայնացման գործընթացները և կիբեռանվտանգության ստանդարտների մշակման գործընթացը:

Share