News

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հրավիրում է տեղեկատվական հանդիպման՝ QA դասընթացին ընդառաջ

Որակի ապահովման (QA) մասնագետների պահանջարկը գնալով մեծանում է։ Ցանկացած ՏՏ ընկերություն ունի որակի ապահովման մասնագետի հաստիք կամ նույնիսկ մի ամբողջ բաժին։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն առաջարկում է ազատ ժամանակը խելամտորեն օգտագործել և ձեռք բերել նոր մասնագիտություն, որը դեռ շատ երկար ժամանակ մեծ պահանջարկ է ունենալու։

Սեպտեմբերի 2-ին՝ 19։00-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ կքննարկվի՝

  • ինչ է անում որակի ապահովման մասնագետը,
  • որքան ժամանակ է անհրաժեշտ մասնագետ դառնալու համար,
  • ինչ է դասավանդվելու,
  • ինչպես արդյունավետ սովորել օնլայն,
  • ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում։

Դասընթացի մանրամասներին ծանոթանալ և գրանցվել կարող եք այստեղ։

Share