News

ՎՏԿ-ն և ՁԻՀ-ը մեկնարկում են Adobe Illustrator ծրագրի հեռավար վճարովի դասընթաց

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են մասնակցելու ժամանակակից աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող Adobe Illustrator ծրագրի հեռավար ձևաչափով կազմակերպվող վճարովի դասընթացին:

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ ծրագրի, դրա ընձեռած հնարավորությունների, կիրառման բնագավառների, իլյուստրացիոն ոճերի վերաբերյալ։

Դասընթացին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ և գրացվել։

Share