News

Տեղեկատվական հանդիպում՝ Web դասընթացի միջին մակարդակի դիմորդների համար

Մեկնարկում է համավճարով ծրագրավորման դասընթացը։ «Web (HTML/CSS)» դասընթացը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Սեպտեմբերի 22-ին՝ 19։00-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ կքննակվի.

  • ինչ գիտելիքներ են անհրաժեշտ միջին մակարդակին մասնակցելու համար,
  • ինչպես արդյունավետ սովորել օնլայն,
  • ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,
  • վճարի որքան մասը կարող է վճարել պետությունը։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրին և լրացնել հայտադիմումն այստեղ։

Share