News

ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի 6-րդ խմբի աշխատանքները մեկնարկել են

ՀԲԸՄ-ի ընտանիքը մեծանում է՝ «Կին ձեռներեցներ» ծրագրի 6-րդ խմբի մասնակիցների մուտքով պայմանավորված:
Ընտրված 20 մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են՝ Երևան, Շիրակ, Լոռի, Սյունիք, Տավուշ և ներկայանում են արդեն իսկ գործող սեփական բիզնեսներով կրթության, հյուրընկալության, տուրիզմի, նորաձևության, գյուղատնտեսության, արտադրության և առևտրի ոլորտներում:
Կազմակերպիչները վստահ են՝ ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի մասնակից կանանց համար՝ սեփական ձեռնարկատիրական ներուժը բացահայտելու և ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները հօգուտ սեփական բիզնեսի կիրառելու համար:

Share