News

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն ամփոփել է «Ամառային դպրոց»-ը

Երեկ «Ամառային դպրոց»-ի աշակերտները ստացան իրենց մասնակցությունն ու գիտելիքները հավաստող վկայականները։

Երկու ամիս տևած դասերի ընթացքում ավելի քան 70 աշակերտներ՝ տարբեր մարզերից և արտերկրից, մասնակցեցին հեռավար ձևաչափով անցկացվող մեր «Ամառային դպրոց»-ին և ստացան գիտելիքներ ծրագրավորումից, ճարտարագիտությունից, տեխնիկական անգլերենից, մաթեմատիկայից և տրամաբանությունից և զարգացրին խաղերի պատրաստման իրենց հմտությունները։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ վկայականների հանձնման արարողությունը կազմակերպվել է բացօթյա՝ պահպանելով սահմանված բոլոր կանոնները։

Օրեր անց՝ հոկտեմբերին կմեկնարկի «Տեխնոլոգիական դպրոց»-ը, որի ընթացքում աշակերտներն ավելի խորացված կուսումնասիրեն վերոնշյալ բոլոր ոլորտները և կզարգացնենք հմտությունները:

Share