News

SuperAnnotate-ը 10 միլիոն դրամ է նվիրաբերել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին

SuperAnnotate-ը 10 միլիոն դրամ է փոխանցում Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին։ SuperAnnotate-ի հիմնադիր Տիգրան Պետրոսյանից տեղեկանում ենք, որ նվիրաբերություններ են արվել նաև թիմի անդամների կողմից անհատապես, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանում Unicorn ընկերություն ստեղծելու և հակառակորդին ցույց տալու որ մեզ ոչ մի դժվարություն չի խանգարի ծաղկուն և բարգավաճ երկիր կառուցելուն:

Դուք էլ կարող եք ձեր ներդրումն ունենալ հետևյալ հղմամբ կամ ուղարկել SMS 8000 կարճ համարին՝ նվիրաբերելով ընդամենը 1000 դրամ։

Այս պահի դրությամբ Հայաստան Համահայկական հիմնադրամն արդեն հավաքագրել է 10.979.726 դոլար նվիրատվություն։

Կարող եք նվիրատվություն անել նաև Արցախի ֆինանսների նախարարությանը։ Մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Share