News

«Հզոր գիտություն, հզոր երկիր». մեկնարկում է ծրագիր մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (𝐀𝐈𝐓𝐂) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (𝐄𝐈𝐅), 𝐏𝐌𝐈 𝐒𝐜𝐢𝐞𝐧𝐜𝐞-ի աջակցությամբ հայտարարում են «Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագիրը՝  նախատեսված մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար, որն ուղղված է Հայաստանի մրցունակ տնտեսության ու կայուն պետականության հիմք հանդիսացող մեր գիտահետազոտական ներուժի զարգացմանը։

Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական ներուժը` ավելացնելով  տարբեր ոլորտներում առաջադեմ հմտություններ ունեցող ներկա և ապագա գիտնականների թիվը:

Մագիստրոսները, ասպիրանտները և գիտնականները հնարավորություն կունենան ներգրավվել 9 մասնագիտացված դասընթացներից մի քանիսում: Դասընթացները մշակվել են տարբեր ակադեմիական ոլորտների նպատակային պահանջներին համապատասխան, որոնք կապահովեն մասնակիցներին առաջադեմ գիտելիքներով և հմտություններով՝ Հայաստանում իրենց հետագա հաջող կարիերայի համար:

«Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագրում ներառված  դասընթացների շարքը՝

  • Python տվյալագիտության համար
    • LINUX-ի հիմունքներ
    • GROMACS մոլեկուլային մոդելավորում
    • Հաշվարկողական Քիմիա
    • Նախագծի կառավարում հետազոտողների համար
    • Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում
    • Ինչպես գրել հաջողված հոդված և հետազոտություն գիտական ոլորտում
    • Արդյունավետ հաղորդակցություններ և բանակցություններ

Բոլոր դասընթացներն անվճար են, սակայն մասնակիցների քանակը սահմանափակ է։ Ընտրությունը կատարվելու է ըստ ներկայացված Cover Letter- ի և CV- ի: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ գրանցվել կարող եք այստեղ, բայց մինչ առցանց հայցադիմումը լրացնելը ծանոթացեք անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ ծանուցմանը։

Share