News

C#/NET դասընթացի տեղեկատվական հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն առաջարկում է համաֆինանսավորմամբ սովորել ծրագրավորում։

C#/NET դասընթացը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Նոյեմբերի 25-ին՝ 19։00-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն.

  • ծրագրավորման որ լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված,
    ինչու սկսել հենց C#-ից,
  • ինչպես արդյունավետ սովորել օնլայն,
  • ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում,
  • վճարի որքան մասը կարող է վճարել պետությունը։

Դասընթացին ծանոթանալ և մասնակցության հայտադիմում լրացնել կարող եք այստեղ։

Share