Դեկտեմբեր, 2023
December 2023
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Staff.am-ի թիմի կողմից ստեղծված HireBee.ai ստարթափն ընտրվել է որպես UC Berkeley SkyDeck ծրագրի մասնակից
News 24/11/2020 15:39

Staff.am-ի թիմն ընդգրկվել է Սիլիկոնյան հովտում մեծ ճանաչում ունեցող UC Berkeley SkyDeck ծրագրի մասնակիցների շարքում՝ ներկայացնելով արհեստական բանականությամբ աշխատող իր HireBee.ai HRTech պրոդուկտը։
Ստարթափը նաև հայտարարել է համաշխարհային շուկա դուրս գալու ծրագրերի մասին։

staff.am-ը թողարկվել է Հայաստանում 2016 թվականի վերջին, 2019 թվականի մարտին ստարթափը բացեց իր ղազախական, ապա Կենտրոնական Ասիայի ներկայացուցչությունները, իսկ 2020թ․ ներկայացավ լիովին նոր պրոդուկտով՝ դիմումների կառավարման և հավաքագրման լիարժեք համակարգով։

«SkyDeck-ը ձեռնարկատիրության և ստարթափների զարգացման եզակի գլոբալ կենտրոն է Կալիֆորնիայի Բերքլի համալսարանում։ Ծրագրի շրջանակներում ստարթափները ձեռք են բերում պրակտիկ մենթորության, անփոխարինելի փորձի հնարավորություն, հասանելիություն են ստանում գիտահետազոտական լավագույն համալսարաններից մեկին և Սիլիկոնյան հովտի բիզնես համայնքի հսկայածավալ ռեսուրսներին՝ ներառյալ ներդրումներ, հետազոտական լաբորատորիաներից օգտվելու և համալսարանում ստարթափի զարգացման վրա աշխատելու հնարավորություն», – նշեց HireBee համահիմնադիր Վահե Ավետիսյանը։

Այս տարի staff.am կարիերայի հարթակը, որն աշխատում է շուրջ 3,000 միջազգային և տեղական ընկերությունների հետ հայտարարեց ևս մեկ պրոդուկտի թողարկման մասին։ HireBee.ai-ը SaaS պրոդուկտ է HR մասնագետների և ռեքրութերների համար, որը  խնայում է թեկնածուների որոնման և կառավարման վրա ծախսվող ժամանակի 40%-ը՝ ամբողջությամբ ավտոմատացնելով մեխանիկական գործընթացները և իրականացնելով թեկնածուների սքրինինգ արհեստական բանականության ալգորիթմների միջոցով։

«HR ոլորտում մի շարք խնդիրների լուծման համար արհեստական բանականությունը լայնորեն կիրառություն ունի», – նշեց տեխնիկական գիտությունների թեկնածու, HireBee համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։ «Մեր թիմն արդեն ավելի քան 2 տարի զբաղվում է մեծ տվյալների և մեքենայական ուսուցման ոլորտում սեփական մշակումներով։ SkyDeck նորարարական ծրագրին մասնակցությունը թույլ կտա մեզ լիարժեք իրացնել մեր ներուժն ու հնարավորությունները և արմատապես փոխել ստարթափի զարգացման ընթացքը»։

«HireBee.ai-ն արդեն հաջողությամբ ներդրվում է հայկական և այլ շուկաներում: Շատ ոգևորող է, երբ տեսնում ես, որ ընկերությունները գնահատում են նման համակարգի առավելությունները»,- նշեց HireBee հայկական գրասենյակի տնօրեն Նազելի Բադալյանը։ «Մեր պրոդուկտը եզակի է և ունի բավականին շատ առավելություններ, իսկ Սիլիկոնյան հովտում գլոբալ նորարարական կենտրոնի մասը դառնալու հնարավորությունն այն բոլորովին նոր մակարդակ կտեղափոխի՝ հնարավորություն տալով աշխատել գլոբալ հաճախորդների հետ»։

Ստարթափների համար նախատեսված ծրագիրը մեկնարկել է 2020թ․-ի հոկտեմբերի 26-ին և կտևի 6 ամիս, որից հետո HireBee.ai պրոդուկտը լիովին պատրաստ կլինի գլոբալ շուկա արտահանելու համար։