News

Մեկնարկել է «Համակարգչային ցանցերի հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունումը. վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Համակարգչային ցանցերի հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում`հիբրիդային տարբերակով (լսարանային և առցանց)։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան համակարգչային ցանցերի կազմակերպման գործընթացներին, ցանցերի տեսակներին, կլիենտ սերվեր ճարտարապետությանը, արձանագրություն­ներին, պարզ կարգաբերումներին, տվյալների փոխանցման մոնիտորինգի և անվտան­գության որոշակի գործառույթներին։  Դասընթացի մասնակիցները կկարողանան աշխատել թեստային սարքավորումների և ապարատա­ծրագրային գործիքամիջոցների հետ, իրականացնել  համակարգչային ցանցի մոնիտորինգ ծրագրային միջավայրերում։

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ մինչև նոյեմբերի 29-ը։ Տեղերը սահմանափակ են։

Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է, կմեկնարկի դեկտեմբերի 1-ին։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայականներ։

Share