News

Dexatel-ը հեղինակավոր StevieAwards-ի՝ «Եվրոպայի ամենաարագ զարգացող ընկերություն» ոսկե մրցանակն է ստացել

Հեղինակավոր StevieAwards-ի կողմից հայկական Dexatel-ը «Եվրոպայի ամենաարագ զարգացող ընկերություն» ոսկե մրցանակն է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից։
«Տարեսկզբին երբ Dexatel-ը հայտնվեց Financial Times-ի՝ Եվրոպայի ամենադինամիկ զարգացող ընկերությունների ցանկում դա ինձ համար մեծ անակնկալ էր և անկեղծ ասած, մտածեցի որ սա ընդամենը պատահականություն է, բայց այսօրվա մրցանակը հաստատեց այն», – ասում է Dexatel-ի հիմնադիր Գեղամ Ազատյանը և հավելում՝ սա դեռ սկիզբն է։

Հայկական ընկերության թիմը 2021-ին նոր ու ավելի մեծ հաղթանակներ է խոստանում։

Share