News

ՎՏԿ-ն և ՁԻՀ-ը հրավիրում են Android դասընթացի

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են մասնակցելու Android դասընթացի 1-ին փուլին։

Android-ը հանդիսանում է ամենաշատ օգտագործվող օպերացիոն համակարգերից մեկը․ աշխարհի բնակչության 1․4 միլիարդից ավելին օգտվում է հենց Android-ից։ Android-ին է պատկանում հեռախոսների օպերացիոն համակարգերի շուկայի գերակշիռ հատվածը՝ 85%-ը։

Մասնակցությունն այս դասընթացին հնարավորություն կտա ծանոթանալ Android օպերացիոն համակարգի կողմից ընձեռվող հնարավորություններին, ստանալ մրցունակ լինելու և եկամտաբեր աշխատանք գտնելու հեռանկարներ, աշխատաշուկայում դառնալ պահանջված մասնագետ:

Դասընթացին մասնակցելու համար գրանցվեք այստեղ։ Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի միջոցով։

Դասընթացի բովանդակությանն ու այլ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Share