News

Ինչպե՞ս դառնալ ծրագրավորող. Տիգրան Փիլոյանը անվճար օնլայն վեբինար կվարի

Հետաքրքրվա՞ծ ես ծրագրավորմամբ և ցանկանում ես իմանալ, թե ինչի՞ց սկսել, ծրագրավորման ի՞նչ լեզու ընտրել կամ ինչպե՞ս փորձ ձեռք բերել, ապա կարող եք միանալ «Ինչպե՞ս դառնալ ծրագրավորող» անվճար օնլայն վեբինարին, որը նախատեսված է 14-23 երիտասարդների համար։

Վեբինարը տեղի կունենա փետրվարի 5–ին՝ 19:00-ին, Microsoft Innovation Center Armenia-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում;
Վեբինարը կվարի ծրագրավորող Տիգրան Փիլոյանն, ով ունի ծրագրավորման առավել քան 15 տարվա փորձ:

Վեբինարին մասնակցելու համար չմոռանաք լրացրեք գրանցման հայտը։

Վեբինարն անցկացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կամուրջ միջին մասնագիտական կրթության և ՏՏ ընկերությունների միջև» ծրագրի շրջանակում։

Share