News

Full Stack ծրագրավորման անվճար դասընթաց՝ պատերազմի մասնակիցների, կամավորական աշխատանք իրականացրածների և Արցախից տեղափոխվածների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը իրականացնում են Full Stack ծրագրավորման դասընթացի՝ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների, պատերազմական օրերին ակտիվ կամավորական աշխատանք իրականացրած և Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար։

Դասընթացը ներառում է՝

– JavaScript,

– Node.js,

– գաղափար ծրագրավորման գործիքակազմի և տեխնորլոգիաների տեսություն,

– պորտֆոլիոների և CV-ների կազմում,

Դասընթացն իրականացվելու է հիբրիդային` առցանց և անցանց ձևաչափով, անվճար հիմունքներով։

Մասնակցության համար նախնական մասնագիրտական գիտելիքներ չեն պահանջվում։

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցները կընտրվեն թեստի և հարցազրույցի միջոցով։

Անհրաժեշտության դեպքում կարող է առաջանալ համապատասխան ապացուցողական տեղեկատվոթյան ներկայացման պահանջ։

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտաձևը։ Դիմելու վերջնաժամկետը հունվարի 26-ն է։ Դասընթացի մեկնարկը փետրվարի 13-ին է։

Share