News

ՁԻՀ-ը փնտրում է ստարտափ-փորձագետներ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է փորձագետների` հայաստանյան ՏՏ և Բարձր տեխնոլոգիաների ոլորտներում նոր թիմեր (startups) գտնելու նպատակով (մասնավորապես` ՀՀ մարզերում):

Փորձագետը պետք է կատարի հետևյալ առաջադրանքները՝

  • ի հայտ բերել համապատասխան ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող թիմեր,
  • նախապատրաստել թիմերին դրամաշնորհային ծրագրերի դիմելու համար,
  • անհրաժեշտության դեպքում՝ աջակցել թիմերին համապատասխան դրամաշնորհային ծրագրերին դիմելու նպատակով հայտադիմումներ լրացնելու գործընթացում:

Թիմերը պետք է գործեն հետևյալ ոլորտներից առնվազն մեկում՝

  1. ՏՏ հետևյալ ուղղություններ – IօT, Big Data, block chain, մեքենայական ուսուցում/արհեստական բանականություն, ամպային տեխնոլոգիաներ, չիպերի ծրագրավորում, կլաստերային ծրագրավորում, կիբեռանվտանգություն, խաղային գրաֆիկա, վիդեո անիմացիա;
  2. Գիտության հետևյալ ուղղություններ – կենսատեխնոլոգիաներ, կենսաինֆորմատիկա, կենսաճարտարագիտություն, նանոտեխնոլոգիաներ, քիմիական տեխնոլոգիաներ/chemistry and technology/;
  3. Բարձր տեխնոլոգիական լուծումներ` ոչ տեխնոլոգիական ոլորտների համար – գյուղատնտեսություն, առողջապահություն, կրթություն, բանկային/ֆինանսական համակարգ, սպասարկման ոլորտ և այլն;
  4. Ճարտարագիտության հետևյալ ուղղություններ – էլեկտրոնիկա, սարքաշինություն, մեխանիկա և մեքենաշինություն, ավտոմատացված համակարգեր, ռադիոտեխնիկա և կապ, նյութագիտություն:

Աշխատանքի վարձատրությունը գործարքային է, գրաֆիկը՝ ազատ:

Եթե ցանկանում եք նպաստել ՀՀ-ում ապագային միտված գիտատեխնիկական առաջընթացին, միացեք մեր թիմին` ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը info@eif.am էլեկտրոնային հասցեին մինչև 01.02.2021թ.:

Նամակի վերնագրում նշեք՝ «Deal Generation expert»։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011219797, 011219734 հեռախոսահամարներով:

Share