News

Ձեռներեց կանայք առաջարկում են էլեկտրոնային առողջապահական հարթակ ստեղծել

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։

Ծրագրի շրջանակում ձեռներեց կանանց մի թիմ հանդես է եկել էլեկտրոնային առողջապահական հարթակ ստեղծելու գաղափարով, որը կարող է խթան հանդիսանալ Հայաստանում առողջապահության ոլորտի ծառայությունների մատուցման որակի և հասանելիության բարձրացման ուղղությամբ:

Թիմն առաջարկում է ստեղծել առցանց հարթակ, որտեղ կարող են շփվել ընտանեկան բժիշկն ու պացիենտը, տեղադրվել հետազոտության տվյալները, դեղատոմսը և այլ բժշկական ցուցումներ՝ նհարավորության սահմաններում նվազագույնի հասցնելով այցերը բժշկական հաստատություն: Պացիենտը կարող է նաև տեսնել, թե նշանակված դեղորայքը որ դեղատներում է հասանելի:

Share