News

Թումոն մասնակցելու է Վենետիկի ճարտարապետական բիենալեին

Ճարտարապետական աշխարհի գլխավոր միջոցառումներից մեկին` Վենետիկի ճարտարապետական բիենալեին Թումոն ներկայացնելու է իր ինստալյացիան, որը ցուցադրելու է ապագայի կրթական միջավայրերն ու կենտրոնների արդեն միջազգային դարձած ցանցը։

Մայիսին ցուցահանդեսի մասնակիցները կկարողանան «երկխոսության մեջ մտնել» Թումոյի ուսանողների հետ` ծանոթանալով նրանց առօրյային ու շրջապատող միջավայրին: Կարդացե՛ք բիենալեի այս տարվա օրակարգի ու Թումոյի մասնակցության մասին Թումո բլոգում։

Share