News

Ձեռներեց կանայք առաջարկում են Barter

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։

Ապրանքների փոխանակումը ողջ աշխարհում ընդունված երևույթ է։ Այն հնարավություն է տալիս բարձրացնել ապրանքների ՕԳԳ-ն, ինչպես նաև նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումն ու խնայել միջոցներ:

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի մասնակից ձեռներեց կանանց մի թիմ առաջ է քաշում է Barter-ի գաղափարը: Barter-ը բջջային հավելված է, որն օգնելու է մարդկանց փոխանակել իրենց ապրանքները: Օգտատերը ներբեռնում է իր ապրանքը ծրագրում, և ծրագիրը առաջարկում է օգտատիրոջ նախասիրություններին համապատասխան այլ ապրանքներ: Ինչպես նաև օգտատատերը ստանում են ծանուցում, երբ հետաքրքրվում են իր ապրանքով:

Share