News

Մեկնարկել է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի Բութքեմփը

Հունվարի 29-ին մեկնարկել է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի Բութքեմփը:

Եռօրյա միջոցառման ընթացքում «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի (ՆԶՀԴ) և «Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի (ՄՀԴ) մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած թիմերն ու ընկերությունները կստանան բազմակողմ խորհրդատվություն՝ առաջիկա Վենչուրային համաժողովի համար գործարար ներկայացումների /pitching/ պատրաստման և ներկայացման ուղղությամբ, ինչպես նաև առավել մանրամասն կծանոթանան դրամաշնորհային ծրագրի հետագա իրականացման պայմաններին։

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում։

Share