News

Ձեռներեց կանայք առաջարկում են «Արտույտ»-ի օնլայն խանութում #AR համակարգ ներդնելու

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի աքսելերացիոն փուլի մասնակիցների բիզնես գաղափարները։

Ծրագրին մասնակցում է նաև «Արտույտ»-ի թիմը՝ ներկայացնելով շարֆեր և աքսեսուարներ՝ հայ ժամանակակից նկարիչների նկարներով և կոլաժներով:

Թիմը հանդես է եկել օնլայն խանութում #AR համակարգ ներդնելու գաղափարով, որը հնարավորություն կտա հաճախորդին «փորձել» շարֆը կամ աքսեսուարը՝ նախքան գնում կատարելը:

Share