News

Տեղեկատվական հանդիպում՝ QA օնլայն դասընթացին ընդառաջ

Պրոդուկտներ և ծառայություններ մշակելիս որակի վերահսկողությունը իրենից ներկայացնում է ստուգումների համակարգված գործընթաց, որի արդյունքում ներկայացվում է, արդյոք մշակված պորդուկտը կամ ծառայությունը համապատասխանում է կոնկրետ պահանջներին։  Որակի վերահսկողությունը նպաստում է հաճախորդների մոտ վստահության բարձրացմանը, բարելավում է ընթացակարգը և աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ընկերությանը մրցել ուրիշների հետ։

Ծրագրային համակարգերի տարածման և ՏՏ ոլորտի աճին զուգահեռ ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրային համակարգերի թեստավորումը։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն առաջարկում է որակի ապահովման հիմունքների դասընթաց։ Դասընթացի մեկնարկին ընդառաջ՝ փետրվարի 12-ին կանցկացվի տեղեկատվական հանդիպում։

Տեղեկատվական հանդիպման ժամանակ ննարկվելու է՝

ինչ է անում որակի ապահովման մասնագետը,

որքան ժամանակ է անհրաժեշտ մասնագետ դառնալու համար,

ինչ ենք սովորել դասընթացի ժամանակ,

ինչպես արդյունավետ սովորել օնլայն,

ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում։

Դասընթացի մասին առավել մանրամասն իմանալու և գրանցվելու համար այցելեք այստեղ։

Share