Categories: Organizations

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) տարածաշրջանում խոշորագույն տեխոլոգիական բիզնես ինկուբատորներից է։ Հիմնադրվել է 2002 թվականին Համաշխարհային բանկի՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակներում։ Այն կոչված է բարելավելու Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցության ոլորտը։

Կենտրոնի գործունեությունը ներառում է ՏՀՏ-ի ոլորտին առնչվող յուրաքանչյուր տեսակի աջակցություն․իրավական, բիզնես և կրթական բարեփոխումներ, ստարտափների համար ֆինանսավորման սխեմաների ստեղծում, անհատական ծառայություններ, ՏՏ ընկերությունների համար խորհրդատվության տրամադրում և այլն։

Հիմնադրամը ծառայում է որպես հաղորդակցման խաչմերուկ ոլորտում գործող բոլոր կառույցների, պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և կառավարության գործակալությունների, խոշոր վերազգային կազմակերպությունների և փոքր սկսնակ ընկերությունների համար։

EIF-ի նպատականերն են՝

– բարելավել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ենթակառուցվածքը՝ գիտելիքահենք տնտեսությանն անցում կատարելու համար,

– բարձրացնել համակարգիչների համընդհանուր հասանելիությունը՝ ձևավորելով էլեկտրոնային հասարակություն,

– բարձրացնել հայկական ձեռնարկությունների մրցունակությունը համաշխարհային շուկաներում,

– ստեղծել նոր ուղիներ՝ Հայաստան ուղղված օտարերկրյան ներդրումները ներգրավելու համար,

– հաստատել կապեր հիմնական տեխնոլոգիական շուկաների գործարար և հետազոտական ոլորտների համայնքների հետ,

– աջակցել ստարտափների ստեղծմանը և նրանց հետագա զարգացմանը,

– զարգացնել հայկական ընկերությունների ղեկավար անձնակազմի և մասնագետների հմտությունները, նպաստել աշխատանքի արտադրողականության բարձրացմանը,

– հաղորդակից դարձնել տեղական ընկերություններին միջազգային լավագույն փորձին և գիտելիքին։

Հիմնադրամի գործունեության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել պաշտոնական կայք՝ www.eif.am կամ ֆեյսբուքյան էջ։

Հասցեն՝ ք․ Երևան, Հովսեփ Էմին 123, հեռ՝ +374 10 21 97 97։

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրենն է Բագրատ Ենգիբարյանը։

Share