Categories: Startups

EasyDmarc․ հայկական ստարտափ, որը պայքարում է ֆիշինգի դեմ

EasyDmarc-ի համահիմնադիր Ավագ Առաքելյանը պատմում է իրենց ստարտափի, ֆիշինգի և Beeline Startup Incubator-ի մասին

Ի՞նչ է EasyDmarc-ը

EasyDmarc-ը օգնում է բիզնեսներին, որպեսզի նրանք պայքարեն էլեկտրոնային նամակագրական խարդախությունների դեմ։ Այլ կերպ այդպիսի խարդախությունները հայտնի են ֆիշինգ անունով։ Մենք օգում ենք կազմակերպություններին պայքարել դրա դեմ։

EasyDmarc-ը պլատֆորմ է, որը հնարավորություն է տալիս բիզնեսին ավելացնել դոմեյնը, այնուհետև հետևել հրահանգներին՝ այդ մեյլից գնացող նամակները պաշտպանելու համար։ Պրոդուկտը հիմնված է dmarc ստանդարտի վրա՝ այն աշխարհում հայտնի իմեյլների աուտենտիֆիկացիա անելու համար ստանդարտ է։ Այդ ստանդարտը այնքան էֆեկտիվ է պաշտպանում ֆիշինգ հարձակումների դեմ, որ նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան, ստիպում են իրենց .gov տիրույթի դոմեններին ընդգրկել այդ համակարգը։

Այստեղ գլխավոր խնդիրը՝ այդպիսի համակարգը ներնդնելու, կայանում է նրանում, որ այն բարդ է, չնայած որ այն 100%-անոց էֆեկտիվություն է ապահովում։ Որովհետև, եթե որևէ սխալ անեք, ձեր վալիդ նամակներն էլ կարող են տեղ չհասնել։

Համակարգը ներդնելը պահանջում է համբերատարություն՝ դա տևում է մոտ 2 ամիս։ Բայց, ինչպես նշեցի, 100 տոկոս էֆեկտիվ է։ 

 

Մենք ունենք ներկա պահին 3500+ գրանցված դոմեններ մոտ 140 երկրներից։ Մեծամասնությամբ ընկերությունները արտասահմանից են, Հայաստանում մոտ 40 ± 5 դոմեյն ունենք։

Նախատեսում ենք էլ ավելի ընդլայնվել օգտատերերի տեսանկյունից։ Նախագծում ենք plugin-ներ:

Ներդրումների հետ կապված մեր պրոյեկտի նկատմամբ կա հետաքրքրքրություն Եվրոպայից և ԱՄՆ-ից։ Այդ ամենը ներկա պահին բանակցությունների փուլում է։

Բիլայն Ստարտափ Ինկուբատորը

Ինկուբատորին մասնակցելու ընթացքում մենք ներկա ենք գտնվել տարբերակ տեսակի պրեզենտացիաների և հնարավորություն ենք ունեցել առաջարկել մեր սեփական թեմաները։ Օրինակ copywriting-ը։ Քանի որ մեր բիզնեսը B2B է, մեզ համար copywriting-ը շատ կարևոր է։ Եվ սեսիաներից մեկի ընթացքում մենք սովորել ենք, թե ինչպես կարելի է այնպիսի տեքստ գրել, որը մարդկանց համար ավելի դյուրին կլինի հասկանալ։

Մի փոքր ֆիշինգի մասին

Ըստ վիճակագրության ֆիշինգ տեսակի հարձակումների ընթացքում միջին ամերիկյան բիզնեսը տուժում է $1.6 միլիոն։ Անցյալ տարվա վերջին հոլանդական մի ընկերություն մի հարձակման ընթացքում տուժել է €19 միլիոն։

Ֆիշինգ հարձակումը շատ հեշտ կատարվող և արդյունավետ գործիք է։ Մոտավորապես ամեն 5-րդը բացում է նամակը և հետևում է այնտեղ գրված հրահանգներին։ Հայաստանում նույնպես կազմակերպությունները ենթարկվում են հարձակման։ Եղել է դեպք, երբ մի հարձակման ժամանակ ընկերությունը տուժել է $30.000, ինչը քիչ գումար չէ։

Խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպությունները տեղյակ չեն, որ այդպիսի արդյունավետ համակարգ կա, որը պաշտպանում է 100%-ով։ Այն պրոտոկոլը, որը օգտագործվում է մեյլ ուղարկելու համար by default secure չէ։ Դուք պաշտպանված չեք։ Ձեր անունից մեյլը կարող է ուղարկել ցանկացած հաքեր։

Share