Categories: Startups

Lucky Carrot. երբ գազարները վերափոխվում են նվեր քարտերի

Lucky Carrot-ը նոր ինովացիոն հարթակ է, որը թույլ է տալիս ընկերություններին բարելավվել աշխատակիցների ներգրավվածությունը և մոտիվացիան՝ նպաստելով ավելի լավ աշխատանքային միջավայր ստեղծելուն։ Համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ ուղարկելով նախօրոք ընկերության կողմից ստացված վիրտուալ գազարները։ Կուտակված գազարները կարելի է վերածել լավագույն խանութների և ժամանցային վայրերի նվեր քարտերի։

Starthub-ը զրուցել է Lucky Carrot-ի համահիմնադիր Զառա Մուրադյանի հետ, ով պատմել է իրենց ստարտափի մասին։

– Ի՞նչ է իրենից ներկայացնում Lucky Carrot-ը։

Lucky Carrot-ը մի համակարգ է, հարթակ, որը նպաստում է աշխատակիցների ներգրավվածության և մոտիվացիայի բարձրացմանը։ Այսինքն, այն շնորհակալություն հայտնելու հարթակ է: Եթե ինձ իմ գործընկերն օգնել է report պատրաստելու հարցում և ես ցանկանում եմ իրեն շնորհակալություն հայտնել, անելով դա Lucky Carrot-ի միջոցով, ես համոզված եմ, որ դրա մասին կիմանան իմ գործընկերները, ղեկավարությունը, քանի որ մենք ունենք public timeline, որտեղ երևում են բոլոր post-երը։ Այդպիսով, մարդը իրեն զգում է գնահատված, որ նա ինչ-որ լավ բան է արել և դրա դիմաց գնահատվել է։ Եվ ոչ միայն մորալ մասն է այս ամենում կարևոր, այլ նաև այն, որ այդ շնորակալությունը կարող է վերափոխվել հետագայում նվեր քարտի։

Երբ ցանկանում եմ որևէ մեկին շնորհակալություն հայտնել, նշում եմ, թե ում եմ ուզում տալ «գազարը», նշում եմ այն արժեքը, թե ինչի համար եմ ուզում տալ, քանակը,ու գրում եմ օրինակ «շնորհակալություն, որ ինձ օգնեցիր այս ինչ որուշումը կայացնելու հարցում»։ Եթե ասենք ինչ-որ մեկը թույլ է «որոշում կայացնող արժեքից», HR-ը դա տեսնում է և կարող է որոշակի աշխատանք տանել այդ մարդու հետ։

Ամեն ամիս ընկերությունը որոշում է, թե քանի գազար յուրաքանչյուր աշխատակից կունենա։ Գազարի արժեքը նույնպես ընկերությունն է որոշում՝ 500 դրամ, 1000 կամ նույնիսկ 250 դրամ կարող է լինել: Այդ գազարները ես ինքս չեմ կարող օգտագործել, և ամսվա վերջում, եթե ես նրանց չեմ նվիրել ոչ ոքի, նրանք կամ զրոյանում են, կամ մնում են մյուս ամսվա համար. դա որոշում է ընկերությունը։

«Գազարները», որոնք ես ստացել եմ ողջ ժամանակվա ընթացքում, կարող եմ փոխարինել նվեր քարտերով։ Օրինակ, ժամանցային՝ zipline թռիչք, ձիավարության դասընթաց, խանութներ, գեղեցկության սրահներ, որից շատ են օգտվում աղջիկները։

Ի տարբերություն նմանատիպ պրոդուկտների, Lucky Carrot-ը տալիս է տարբեր երկրների տեղական խանութների նվեր քարտեր, շատ հեշտ է օգտագործել և ապագայում, մեծ տվյալներ ունենալու դեպքում, պլանավորում ենք անել աշխատակիցների աշխատանքից դուրս գալու կանխատեսումներ՝ օգտագործելով արհեստական բանականություն։

Մենք ընկերությանը, HR-ին տալիս էնք անալիտիկ մաս՝ թե ինչ է կատարվում ընկերության ներսում։ Օրինակ, որ աշխատողը, որ արժեքից է ավելի ուժեղ կամ թույլ։ Ամեն ընկերություն նշում է իր արժեքները, թե ինքը ինչ ուղղությամբ է ուզում շարժվել, որ արժեքներով է ուզում, որ իր աշխատակիցները գնահատվեն։

Այդ անալիտիկ մասում նաև երևում է օգտագործված գազարների քանակը, քանի գազար է վերափոխվել նվեր քարտի և այլն։

Կազմակերպությունը ստանում է աշխատակիցների ուժեղ և թույլ կողմերի, ինչպես նաև նրանց միջև շփման էֆեկտիվության վերլուծություն։ Եթե օրինակ, HR-ը տեսնում է, որ կան աշխատակիցներ, ովքեր աշխատանքային առումով իրար հետ ոչ մի կապ չունեն, բայց իրար գազարներ են փոխանցում, դա նշանակում է, որ արդեն ինչ-որ խնդիր կա։

Ամենակարևորը այն չէ, թե ով ում է գազար տալիս։ Այլև այն, որ ինչ-որ մեկը գազար չի ստանում։ Դա նշանակում է, որ այդ մարդու ներգրավվածությունը այդ ընկերության, աշխատակիցների հետ այդքան էլ շատ չէ։ Այդ մարդը ամեն վայրկյան կարող է աշխատավայրը լքել։ Այսպիսով, դա տեսնելով, ընկերությունը կարող է բարձրացնել նրա ներգրավվածությունը։

– Ինչո՞վ եք զբաղվել ինկուբատորի ընթացքում։

Շփվել ենք տարբեր մենթորների հետ, հատուկ դասընթացներ ենք լսել։ Բացի գիտելիքներից Ինկուբատորը թույլ է տվել կապ հաստատել տարբեր մարդկանց հետ՝ networking-ի հնարավորություն տվել։ Մեզ նաև հատուկ հանդիպում են կազմակերպել ներդրողների հետ ապագա ինվեստիցիաների համար։ Մենք արդեն ունենք առաջարկներ, կապված ներդրումների հետ։

– Ովքե՞ր են արդեն օգտվում ձեր կայքից։

Հիմնականում IT ընկերություններ և ֆինանսական ընկերություններ։ Դրանք են Finlex-ը, Chessify-ը, Hero House-ը, Onex-ը, Croudfunding Formula-ն և ուրիշները։

Share